Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Տարածքների հանձնումից հետո այս ճանապարհով այլևս երթևեկ չի լինելու»․ Ոսկան Սարգսյան

119
Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ., 11:00
«Տարածքների հանձնումից հետո այս ճանապարհով այլևս երթևեկ չի լինելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետի աշխատակազմից hայտնել են. «Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում»: Իրականում անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու են։ Գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո խաթարվելու է այդ հատվածով Հայաստան-Վրաստան, Իջևան-Նոյեմբերյան տրանսպորտային հաղորդակցությունը, Ոսկեպար գյուղի կապը Իջևանի և Նոյեմբերյաի հետ։ Ադրբեջանին են հանձնելու սահմանագոտում իշխող բարձունքներ, այդտեղ 30 տարում ամրացված մարտական դիրքեր, ջրերի մեծ ակունքներ։ Որ այդ հատվածում բանակի փոխարեն սահմանապահներ են կանգնելու, ամենևին չի նվազեցնում ռիսկերը։ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ գյուղերի տարածքների հանձնումից հետո երաշխիք չկա, որ պատերազմ չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը գնաց, հանդիպեց Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի բնակիչների հետ, խոստումներ տվեց, սակայն, ինչպես միշտ, խաբեց։
Գյուղերի տարածքների հանձնումից հետո լուսանկարում պատկերված ճանապարհով այլևս երթևեկ չի լինելու»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան