Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Հայկական պետությունը տեր չկանգնեց իր գերեվարված քաղաքացիներին»․ Հովհաննես Ավետիսյան

156
Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ., 16:24
«Հայկական պետությունը տեր չկանգնեց իր գերեվարված քաղաքացիներին»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց՝ անկախ նրա ով լինելուց, հայացքներից և դավանանքից, նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
Հայկական պետությունը տեր չկանգնեց իր գերեվարված քաղաքացիներին, որովհետև հիմա այն կառավարում են ապազգային ուժեր: Ամոթ և ստորացում եմ զգում մեր այս վիճակի համար:
Հատկապես այսպիսի իրավիճակներում է ակնառու դառնում իրական պետություն ունենալու կարևորությունը. Պետություն, որ ծառայում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությանն ու բարեկեցությանը: Սա է իմ երազած Հայաստանը, որ դեռ պիտի գա»։