«Առգրավումները շարունակական բնույթ են կրելու»․ քաղաքապետարանի աշխատակից
107
Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 12:54
Այսօր Երևանի քաղաքապետարանը և ոստիկանությունը երևանայան մի շարք փողոցներում ստուգումներ են իրականացրել՝ արգելելու փողոցային առևտուրը, առգրավվել է դրսում վաճառվող ապրանքը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը փողոցային առևտրով զբաղվող անձանց առաջարկում է աշխատել Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում կամ «աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում՝ չընդունելով այն պատճառաբանությունը, թե այլ աշխատանք չկա։ «Քաղաքապետարանը բազմաթիվ անգամ զգուշացրել է,որ Երևանում արգելվում է փողոցային առևտուրը։ Միջոցառումները և առգրավումները շարունակական բնույթ են կրելու, ինչը անպայման արդյունք է տալու»,-ասում է քաղաքապետարանի աշխատակիցը։ |
«Հովհաննես Դավթյանի գոյության մասին երեկ իմացա». Անժելա Էլիբեգովա
7503:06«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
7501:18«Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է». Դանիել Իոաննիսյան
8100:54«Բայց ինքը որդի չունի, Վազգենչիկ». «Ո՞նց չունի, էն օրը երկու հոգու ասում էր «որդյակ»». համացանցը հեգնում է (լուսանկար)
9100:48Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
7200:24«Բագրատ Սրբազանն առհասարակ երեխա չունի». Անժելա Էլիբեգովա
8500:18