Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Դատարանը մերժել է Տոնոյանին կալանքից ազատելու հերթական միջնորդությունը

141
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ., 22:06
Դատարանը մերժել է Տոնոյանին կալանքից ազատելու հերթական միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքից ազատելու հերթական միջնորդությունը, հայտնել է նրա փաստաբաններից Անդրանիկ Մանուկյանը։

Տոնոյանը գրեթե երկուսուկես տարի է՝ կալանավորված է «անպիտան հրթիռների» գործով՝ շուրջ 4.5 միլիոն դոլար յուրացնելու համար։ Նախկին նախարարն այս գործով անցնող 7 մեղադրյալներից միակն է, որ անազատության մեջ է։ Դատարանը մերժել է Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։

Ինքը՝ Դավիթ Տոնոյանը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։