Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի` 1 միլիոնանոց ընթրիքին

374
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ., 19:24
Ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի` 1 միլիոնանոց ընթրիքին

ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած թանկարժեք ընթրիքը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։

«Օրագիր»-ը նշում է, որ մասնակիցների թվում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի անդամներն են, «Մարիաննա» կաթնամթերք արտադրող և «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունների սեփականատերերի ընտանիքի անդամները։

«Պարզվում է, որ ՀՀ վարչապետի կնոջ կազմակերպած ընթրիքին միայն իշխանամերձ գործարարները չեն մասնակցել, այլև ընդդիմադիր հայացքներ ունեցողները։

Օրինակ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապված «Նաիրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում գրանցված 300 QQ 03 համարանիշով ավտոմեքենայով ևս ժամանել են միջոցառմանը։

Ընթրիքին մասնակցել է նաև «Սպայկա» ՍՊԸ-ի սեփականատիրոջ ընտանիքի անդամը, նա ժամանել է 001 GH 01 համարանիշով ավտոմեքենայով»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: