«Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը գալ ու ահաբեկել սեփական ժողովրդին». Բագրատ Սրբազան
![]() Ոսկեպարում հավաքի ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հետևյալ հարցադրումն արեց. «2021 թվականին այն ճանապարհի վրա (Տավուշում-խմբ․), որի մասը, ինչպես իրենք են ասում, «մերը չէ», «Հայաստանինը չէ», պիտի հանձնվի, ՀՀ այդ ժամանակվա գործող ղեկավար, վարչապետի թեկնածուն (Ն․ Փաշինյանը -խմբ․) ոսկեպարցիներին ասե՞լ է, որ այս տարածքները պետք է հանձնվեն։ Ոսկեպարցինե՛ր, ձեզ ասվել է՝ գնացեք, ինձ ընտրեք, դուք ձեր գործն արեք, ես էլ իմը կանեմ։ Դուք ազնվորեն արել եք այդ քայլը։ Անցել է ընդամենը 3 տարի, և նույն մարդը այստեղ՝ Ոսկեպարում, եկել և ասել է՝ դուք ձեր գործն արեցի՞ք, ես էլ իմ գործն եմ անում․ այս տարածքները պիտի հանձնվեն։ Եթե ոչ, պատերազմ կինի։ Եթե հանձնենք, չեմ երաշխավորում, որ պատերազմ չի լինի, եթե չհանձնենք, չեմ երաշխավորում, որ պատերազմ չի լինի։ Հիմա սա սո՞ւտ է, կեղծիք ու խաբեությու՞ն է, թե՞ ոչ։ Հարց եմ տալիս ձեզ։ Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը գալ ու ահաբեկել սեփական ժողովրդին։ Նշանակում է՝ մենք իշխանություն չունենք»,- դիմելով ոսկեպարցիներին՝ ասաց Բագրատ Սրբազանը: |

«Երևանում տարվում են աշխատանքներ հայկական ուշ մոդեռնիզմի 2 կարևորագույն օրինակների վերացման ուղղությամբ». Սարհատ Պետրոսյան
174Երեկ, 02:12
Հունական Օլիմպոսն ու Նորմանդիայի ափերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (տեսանյութ)
31727.07.2026, 22:58
«Քաղաքակրթական Հայաստանի հերթական անկյունը՝ Հին Զովունիի հուշարձանախումբը». Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
18627.07.2026, 03:06
«Լռիր, որ...». Տիգրան Դավուդյան
22827.07.2026, 02:06
«Բագրավանում հնամենի պատմաճարտապետական գաղտնիքներ են բացահայտվելու». Վահան Թումասյան (լուսանկար)
15727.07.2026, 01:06
Apple-ը հայտարարում է «Թաքստոց» սերիալի վերջին եթերաշրջանի թողարկման ամսաթիվը
15327.07.2026, 00:12
