Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Ընդդիմադիր պատգամավորները երաշխավորում են, որ Աշոտյանի խափանման միջոցը փոխվի

141
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 18:30
Ընդդիմադիր պատգամավորները երաշխավորում են, որ Աշոտյանի խափանման միջոցը փոխվի

Հակառուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը. քննվում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից մի քանի պատգամավորներ դատարանին են ներկայացնում երաշխավորություն, որով պարտավորություն են ստանձնում ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։

Ըստ պաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ միջնորդել են բոլոր ընդդիմադիր պատգամավորները։ Նրանցից 30-ը եկել են դատարան, մյուս մասը հարգելի պատճառներով գալ չեն կարողացել։