Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Շատ տարօրինակ մի փաստ ենք պարզել». Փաշինյան

148
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 18:18
«Շատ տարօրինակ մի փաստ ենք պարզել». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամիբիոնից հայտնեց, որ ծառայողական քննություն է ընթանում՝ պարզելու, թե Հայաստանի կողմից ՄԱԿ-ին ժամանակին քարտեզներ տրվե՞լ են հրապարակելու համար․ «Տեսնում ենք, որ ժամանակային դինամիկա կա, և այդ դինամիկան որոշ հարցեր է առաջացնում, այսինքն, քարտեզներում փոփոխություններ են տեղի ունեցել։ Եվ փորձում ենք պատճառահետևանքային կապը պարզել»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ քարտեզի վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 2013թ. «Մի բան կարող եմ ասել, որ շատ տարօրինակ փաստ ենք պարզել՝ ԱԳՆ-ում այդ քարտեզների ուղարկման հետ կապված ոչ մի տվյալ չի պահպանվել։ Գոնե այս պահի դրությամբ չենք կարողանում դա գտնել: Մեր մարմիններն այդ հարցի վերաբերյալ քննություն են անում»։

«Շատ տարօրինակ մի փաստ ենք պարզել». Փաշինյան