Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Արցախցի ընտանիքն ստացած նպաստն ամբողջովին ուղղել է բանակի համար քողարկիչներ գնելուն». Հոխիկյան

136
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ., 23:06
«Արցախցի ընտանիքն ստացած նպաստն ամբողջովին ուղղել է բանակի համար քողարկիչներ գնելուն». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր մի կին էր զանգել, ասում էր, որ 10 հատ քողարկիչ ցանց է ձեռք բերել (մոտ 150,000 դրամի), ուզում է փոխանցել մեր բանակին։ Խոսքից հասկացա, որ Արցախցի է։ Պարզվեց, վերջին տեղահանման ժամանակ է դուրս եկել։
Հարցնում եմ՝ ախր դուք հիմա սոցիալապես ծանր վիճակում եք, տուն չունեք, մի կերպ կարողանում եք ընտանիքի հարցերը կարգավորել, 1 հատ էլ չէ, 10 հատ քողարկիչ ինչպե՞ս եք գնել։
Ասում է՝ ստացած նպաստն ամբողջովին ուղղել է բանակի համար քողարկիչներ գնելուն։ Ամուսինը տաքսի է քշում, քչից- շատից կարողանում է տունը պահել, իսկ պետության տված փողն ընտանիքով որոշել են ուղղել ազգային բանակին, որ գոնե հայրենիքի այս կտորը մեզ մնա, որ Հայաստանցիները չապրեն այն կորստի ցավը, ինչ ապրում են իրենք։
Այսպիսին են մեր Արցախցիները»։