Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Ալեն Սիմոնյանը պահանջում է իրենից ներողություն խնդրել և վճարել 2 միլիոն 480 հազար դրամ

152
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ., 21:48
Ալեն Սիմոնյանը պահանջում է իրենից ներողություն խնդրել և վճարել 2 միլիոն 480 հազար դրամ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրապետական կուսակցության երիթևի ներկայացուցիչ Աշոտ Անդրեասյանի, գրել է «Հրապարակ»-ը։

Ալեն Սիմոնյանը դատարանից պահանջել է «պատասխանող Աշոտ Հակոբի Անդրեասյանին պարտավորեցնել հայցվոր՝ Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել։ հայտարարության վերնագիրը շարադրել այսպես ՝ «Ես՝ Աշոտ Հակոբի Անդրեասյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «27.02.2024 թվականին LIVEnews.am լրատվականի Յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի մեջ կատարել եմ հայտարարություններ, որոնք վերաբերում են պարոն Սիմոնյանին: Հայտնում եմ, որ տեսանյութն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:

Սիմոնյանը նաև դրամական պահանջ է ներկայացրել․ 2 միլիոն դրամի չափով ՝ որպես «հրապարակման մեջ պարունակվող վիրավորանքի» համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև 480 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում: