Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Ամբողջ Երկիր մոլորակում գտնված ամենահին խաչքարն Արցախում է». Էդգար Էլբակյան

138
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 01:18
«Ամբողջ Երկիր մոլորակում գտնված ամենահին խաչքարն Արցախում է». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ
• Հայաստանում և, բնականաբար, ամբողջ Երկիր մոլորակում գտնված ամենահին խաչքարն Արցախում է (866 թ․, Վաղուհաս)։
• Հայաստանում և, բնականաբար, ամբողջ Երկիր մոլորակում հիմնված առաջին հայկական դպրոցն Արցախում է (5-րդ դարասկիզբ, Ամարաս)։
• Հայաստանում գտնված համաքրիստոնեական խաչված սրբի միակ մասունքները Արցախում են (Ծիծեռնավանք, 4-5-րդ դարեր)։
• Ցավոք, 1991-1998 թթ․ այս փաստերը պետականորեն դիտմամբ ճնշման և մոռացության են տրվել, 1998-2018 թթ․ բավարար չափով չեն հանրահռչակվել և չեն դարձվել պետական ինքնութենակերտ քաղաքականության մաս, ինչի արդյունքում 2018 թ․-ից հետո հանձնվել է Արցախը, ապա՝ սկսել է մարդկանց խաբելու քարոզչություն, թե Արցախը մերը չէ, Ադրբեջանինն է։
• Ներկայի դժբախտությունների պատճառները միշտ փնտրեք անցյալում, իսկ ապագայի հաղթանակների սերմերը ցանե՛ք այսօր»:

Աղբյուրը`   Էդգար Էլբակյան