Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Վարկով ապրելու համատարած պրոպագանդա է, ֆինանսական գրագիտության մակարդակն էլ` 0-ական». Սմբատ Գոգյան

127
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 03:18
«Վարկով ապրելու համատարած պրոպագանդա է, ֆինանսական գրագիտության մակարդակն էլ` 0-ական». Սմբատ Գոգյան

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռադիոյով սկսվեց գովազդը.
- Հայելու մեջ շուրթերիս նայեցի, ուզում եմ ծավալը փոխել...
Մտածեցի երևի սոցիալական գովազդ է, սկսելու են համոզել, որ կարիք չկա, դու այսպես էլ ես գեղեցիկ և այլն։ Պարզվեց, որ պարզապես առաջարկում են արագ վարկ վերցնել ու շուրթերը մեծացնել։
Վարկով ապրելու ռեժիմի մեջ է մտնում հասարակությունը, համատարած պրոպագանդա է, ընդ որում ֆինանսական գրագիտության մակարդակն էլ գրեթե 0-ական»:

Աղբյուրը`   Սմբատ Գոգյան