Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ո՞վ է այդ ինֆորմացիան տվել Ադրբեջանին»․ Վոլոդյա Հովհաննիսյան

408
Երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ., 16:48
«Ո՞վ է այդ ինֆորմացիան տվել Ադրբեջանին»․ Վոլոդյա Հովհաննիսյան

Պահեստազորի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի զինդատախազության կողմից 90-ականների սկզբին Տավուշի մարզի Բաղանիս-Այրում գյուղում իբր ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող 18 հայի նկատմամբ հայտարարված հետախուզմանը․ «Ադրբեջանցիները 18 մարդու նկատմամբ գործ են հարուցել․ է՞լ ում նկատմամբ են քրգործ հարուցելու և որտեղի՞ց իրենց ցուցակ, թե ո՞վ ինչի՞ն է մասնակցել։ Ո՞վ է այդ ինֆորմացիան տվել Ադրբեջանին, որոնք ցուցակներ են կազմել։ ԱԱԾ, մի՞թե դուք եք տվել, գուցե Նիկոլ Փաշինյանն է տվել, ամեն ինչ սպասելի է։ Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է, ՀՀ-ում քար լռություն է»։

Վոլոդյա Հովհաննիսյանի ասուլիսը