Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանի և Ալիևի ուղիղ կապի արդյունքում որոշվել էր ********* իրականացնել». «Իմնեմնիմի»

331
Ուրբաթ, 22 մարտի, 2024 թ., 20:36
«Փաշինյանի և Ալիևի ուղիղ կապի արդյունքում որոշվել էր ********* իրականացնել». «Իմնեմնիմի»

Ինչպես հաղորդել ենք, «Իմնեմնիմի» հաղորդումն իր վարողների ձերբակալումից հետո շարունակեց եթեր հեռարձակվել յութուբյան ալիքով: Այսօրվա հաղորդումը վարում են Էդգար Ղազարյանն ու Դավիթ Ֆիդանյանը: «Պետական սահմանը զենքով հատած թշնամական զինվորի նկատմամբ քննչական գործ չեն հարուցում, բայց իշխող ուժը քրեական գործ է հարուցում իր ընդդիմախոսների նկատմամբ՝ իրեն դուր չեկած խոսքի համար: Հիշենք նաև Քաջարանում պահնորդին սպանած ադրբեջանցի դիվերսանտտին: Նա նույնիսկ Հայաստանի տարածքից լայվեր էր անում, որ այստեղ պիտի հայերի արյունը թափի, որ մեկին սպանել է, էլի է սպանելու: Ընդ որում, նրան սպանել էին ոչ թե իրավապահները, այլ սովորական կապանցիները: Իսկ արդյո՞ւնքը՝ դատարանի որոշմամբ ցմահ ազտազրկված անձին ոտից գլուխ նոր շորեր հագցնելով տարան հանձնելու Ադրբեջանին, որովհետև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի գրասենյակիների միջև ուղիղ կապի արդյունքում որոշվել էր մարդկանց թրաֆիքինգ իրականացնել, մարդկանց առևտուր, որ Հայաստանը տա իր համաձայնությունը, որ Բաքվում կազմակերպվի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողով»,- նշեցին վարողները:

Նրանք արձանագրեցին, որ իրական հանցագործներին հասարակ քաղաքացիներն են վնասազերծում, իսկ իրավապահները զենք ու զրահով հարձակվում են միայն ընդդիմադիրների վրա: