Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Եթե բնակիչներին հանելու հարց լինի, պետությունը դա սպասարկելու բոլոր միջոցառումները կանի». Անդրանիկ Քոչարյան

222
Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 13:36
«Եթե բնակիչներին հանելու հարց լինի, պետությունը դա սպասարկելու բոլոր միջոցառումները կանի». Անդրանիկ Քոչարյան

Տարածքները՝ տարածքներ, բայց այդտեղ մարդիկ են ապրում, հետաքրքիր է՝ այդ մարդկանց իրենց բնակավայրերից հանելու գործընթացն ինչպե՞ս է իրականացվելու, Տավուշի մարզից հանձնվող տարածքների վերաբերյալ լրագրողի հարցին հարցով պատասխանեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը․ «Հիմա ինչի՞ ա այս հարցը ձեզ մոտ առաջացել, էդ վախը ո՞վ ա ա դրել ձեր մեջ, որ այդպիսի իրավիճակ կա այս պահին, կամ կարող է լինել։ Եթե էդպիսի իրավիճակ լինի, բնականաբար պետությունը դա սպասարկելու բոլոր անվտանգային միջոցառումներն անելու է»,- ասաց Քոչարյան՝ վստահեցնելով, որ գյուղեր չեն հանձնվում, մարդիկ շարունակելու են ապրել այնտեղ, որտեղ միշտ ապրել են։