Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Իշխանություններն արտահայտում են հակառակորդի և տարածաշրջանային նոր խաղացողների շահերը»․ Սեյրան Օհանյան

203
Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 12:06
«Իշխանություններն արտահայտում են հակառակորդի և տարածաշրջանային նոր խաղացողների շահերը»․ Սեյրան Օհանյան

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցված քարտեզներ գոյություն չունեն, ասաց, որ եթե համաձայնեցված քարտեզներ չկան, ընթացակարգի խախտմամբ Տավուշում պատրաստվում են սահմանագծման աշխատանքներ սկսել, ինչը սահմանադրական նորմի խախտում է, դավաճանական պահվածք՝ սեփական ժողովրդի նկատմամբ։ «Սահմանագծման և սահմանազատման գործընթացը հատվածական իրականացնելը նշանակում է, որ այդ հատվածի վրա պարտադրանք գոյություն ունի, նշանակում է, որ այդ գործընթացից հետո մենք չենք կարող վստահ լինել, որ ադրբեջանական ստորաբաժանումներն այլ հատվածներից հետ են քաշվելու։ Այս ամենն իրականացվում է՝ չհասկանալով անվտանգության խնդիրները, չհասկանալով, որ Հայաստանի Հանրապետությունը կենդանի մարմին է, որի յուրաքանչյուր հատվածի ներդաշնակ կենսագործունեության արդյունքում է, որ կարող ենք ապահովել մեր անվտանգությունը և զարգացումը։ Իշխանությունները գտնվում են պարտադրանքի և ճնշման ներքո, արտահայտում են հակառակորդի, տարածաշրջանային նոր խաղացողների շահերը»,- նշեց նա: