Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Սպասվում են ձյան առատ տեղումներ

220
Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 08:30
Սպասվում են ձյան առատ տեղումներ

Ուշադրություն
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևան քաղաքում՝

Մարտի 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն ինտենսիվ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Մարտի 19-23-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի մարտի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 19.6°C (1962թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -7.0°C (1963թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 6.0°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։