Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

««Խաղաղասիրական» միտումները շատ ակներև են մեր հարևան հակառակորդների կողմից». Տաթևիկ Հայրապետյան

298
Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 02:18
««Խաղաղասիրական» միտումները շատ ակներև են մեր հարևան հակառակորդների կողմից». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմը Բաքվում գտնվելու ժամանակ այս նվերն էր հանձնել Ալիևին, որտեղ Ալիևի երկաթյա բռնուցքն է պատկերված։

Յըլդըրըմը նաև անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցք» եզրույթին:

«Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի։ Հայաստանը նման հնարավորություն ուներ Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը։ Պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ: Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Ագրիդաղը [Արարատ լեռը]։ Դա պետք է վերացվի»,- հայտարարել է Յըլդըրըմը անցած շաբաթ:

Հիշեցնեմ, որ հունվարի 29-ինն էլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Ալիևին կացին/տապար էր նվիրել։

Կարծում եմ «խաղաղասիրական» միտումները շատ ակներև են մեր հարևան հակառակորդների կողմից»։