«Պատեհ պահն է, որ ներողություն խնդրեք». Լիլիթ Գալստյանը՝ Արմենուհի Հարությունյանին
![]() ԱԺ այսօրվա նիստում, «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» հարցի քննարկման ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն արձագանքելով Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի ելույթին՝ ասաց․ «Այս հարցի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ գիտակցաբար կամ՝ ոչ, դիտավորյալ կամ՝ ոչ, դուք վիրավորեցիք ՀՀ-ում մշակութային գործունեության համար բացառիկ վաստակ ունեցող մտավորականների, գործիչների, արվեստագետների՝ Գեղունի Չթչյանին, Վլադիլեն Բալյանին, անվանի քանդակագործ Սողոյանին, կարծում եմ՝ երկրորդ անգամ այս ամբիոնից պատեհ պահն է, որ ներողություն խնդրեք ոչ թե նրանցից, այլև մեր հասարակությունից, քանի որ նրանք մեր հասարակության կողմից իրենց բացառիկ վաստակի և ներդրման համար ոչ միայն արժանացել են ժողովրդական կոչումի, այլև վայելում են հայ ժողովրդի համատարած ակնածանքը, ու ձեր չիմացությունը դեռ չէր արդարացնում այդ գնահատականը»։ Հիշեցնենք՝ փոխնախարարի հունվարի 15-ի ելույթը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
