«Սա Պուտինի դաժանության հերթական ապացույցն է». Բայդենը՝ Նավալնիի մահվան մասին
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ «Նավալնին խիզախորեն դիմադրեց կոռուպցիային և բռնապետությանը։ Անգամ բանտում նա շարունակեց լինել ճշմարտության, ազատության ձայնը։ Նրան թունավորելու փորձից հետո նա սպանվելու սպառնալիքով վերադարձավ Ռուսաստան՝ անհավանական քաջության դրսևորում։ Պուտինն է պատասխանատու Նավալնիի սպանության համար, սա Պուտինի դաժանության հերթական ապացույցն է, նա պատրաստ է սպանել ոչ միայն այլ երկրների քաղաքացիներին, այլ նաև իր քաղաքացիներին։ Նավալնին հավատում էր ազատությանը, օրենքի գերակայությանը Ռուսաստանում։ Նա բողոքեց Պուտինի ռազմական հանցագործությունների դեմ, նրա հրեշավոր պատերազմի դեմ։ Պատմությունը հետևում է մեզ, Ներկայացուցիչների պալատ. եթե մենք չաջակցենք Ուկրաինային, պատմությունը մեզ կդատապարտի։ Պետք չէ նախորդ նախագահի հետևից գնալ և թույլ տալ, որ Ռուսաստանն անի այն, ինչ ուզում է: Պուտինը և ողջ աշխարհը պետք է իմանան, որ եթե նա հարձակվի ՆԱՏՕ-ի անդամի վրա, մենք կպաշտպանենք դաշինքի հողի յուրաքանչյուր թիզը։ Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Նավալնիի կնոջը և նրա ընտանիքին, ովքեր այսքան վիշտ են կրել։ Մենք չենք մոռանա Նավալնիին և նրա քաջությունը»,- իր ուղերձում ասել է Բայդենը։ Բայդենն ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները կարող են նոր միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
