Մասքը կարող է զրկվել աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից
1695
Հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ., 11:48
![]() ԱՄՆ Դելավեր քաղաքի դատարանը որոշել է չեղարկել գործարար Իլոն Մասքին ավելի քան 55 մլրդ դոլարի չափով վճարումը՝ որպես Tesla-ի փոխհատուցման փաթեթ: Առանց այդ միջոցների միլիարդատերը կարող է հայտնվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 3-րդ հորիզոնականում: Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ Մասքի կարողությունը կազմում է 204 մլրդ դոլար, առանց Tesla-ի փաթեթը հաշվի առնելու՝ 149 մլրդ դոլար: Եվ այդ ժամանակ նա կզբաղեցնի 3-րդ հորիզոնականը՝ Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոյից (կարողությունը՝ 185 մլրդ դոլար) և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից (184 մլրդ դոլար) հետո: Մասքի դեմ հայց էր ներկայացրել նրան պատկանող ընկերության՝ Tesla-ի բաժնետեր Ռիչարդ Թորնեթան: Վերջինը համարում էր, որ Մասքին փոխհատուցման վճարումը «դուրս է բանականությունից»: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
