Ֆրանսիացի ֆերմերները հայտարարել են Փարիզի «ամբողջական շրջափակման» մասին
![]() Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը խորհրդակցություն է անցկացրել՝ կանխելու գործադուլավոր ֆերմերների կողմից Փարիզի արգելափակումը, հաղորդում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը: Ֆրանսիական ֆերմերների միությունը Jeunes agriculteurs d'Ile-de-France (Իլ-դե-Ֆրանսի երիտասարդ ֆերմերներ) հայտարերել է երկուշաբթի օրը՝ հունվարի 29-ին մայրաքաղաքի և շրջակա երեք դեպարտամենտների «ամբողջական շրջափակման» մասին, որպեսզի «ոչ մի բեռնատար չկարողանա մատակարարել քաղաքը»։ Ակցիան կտևի առնվազն հինգ օր։ Որոշ ֆերմերներ նույն օրը որոշել են նաև արգելափակել Եվրոպայում սննդամթերքի ամենամեծ մեծածախ շուկան՝ Ռունգիսը, հաղորդում է հեռուստաալիքը։ Դարմանինը հայտարարեց «զգալի պաշտպանական ուժերի» տեղակայման մասին՝ կանխելու Փարիզի և Իլ-դե-Ֆրանս շրջանի ցանկացած շրջափակում։ Ile-de-France-ի երիտասարդ ֆերմերները BFMTV-ին հայտնել են, որ «յոթ ճանապարհային արգելափակումներ կտեղադրվեն Փարիզի շուրջը՝ մայրաքաղաք տանող ճանապարհներին»: Նրանք բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի կեսերից։ Նրանք դժգոհ են դիզվառելիքի գների առաջիկա բարձրացումից, Ուկրաինայից հացահատիկի ներկրման պատճառով եկամտի անկումից, բյուրոկրատիայից։ Ի նշան բողոքի՝ ցուցարարները գյուղտեխնիկայով փակում են ճանապարհները։ Վարչապետ Գաբրիել Աթալը մի շարք միջոցներ է առաջարկել ցուցարարների պահանջները բավարարելու համար, սակայն ֆերմերները դրանք անբավարար են համարել։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
