50 տարվա մեջ առաջին անգամ ամերիկյան տիեզերանավն ուղևորվել է Լուսին
![]() Հունվարի 8-ին, երկուշաբթի օրն, ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին ամերիկյան վայրէջքային մոդուլն ուղևորվել է դեպի Լուսին: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Astrobotic Technology մասնավոր ընկերության Peregrine տիեզերանավը արձակվել է United Launch Alliance Vulcan հրթիռի միջոցով։ Մեկնարկը տեղի է ունեցել Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից։ Նախատեսվածի համաձայն, սարքը Լուսնի վրա պետք է վայրէջք կատարի փետրվարի 23-ին։ 1,9 մետր բարձրությամբ և 2,5 մետր լայնությամբ Peregrine մոդուլը բեռներ կհասցնի Լուսին, ներառյալ գիտական գործիքներ ՆԱՍԱ-ի համար, քար Էվերեստից, ինչպես նաև «Աստղային ճանապարհի» ստեղծող Ջին Ռոդենբերիի և գիտաֆանտաստիկ գրող Արթուր Քլարքի մոխիրը: ՆԱՍԱ-ն գումար է հատկացրել 2 մասնավոր ընկերությունների՝ լուսնային մոդուլներ կառուցելու համար: Դրանք կուսումնասիրեն Լուսնի այն տարածքը, որտեղ հետագայում նախատեսվում է ուղարկել օդաչուավոր առաքելություն: Ենթադրվում է, որ այդ սարքերը կմասնակցեն նաև ՆԱՍԱ-ի գիտափորձերին և կոմերցիոն բեռներ կհասցնեն Լուսին։ Astrobotic Technology ընկերությունը 108 միլիոն դոլար է ստացել Peregrine-ի կառուցման համար: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
