Հայտնի են «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները
![]() Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 81-րդ արարողությունը: Հաղթող է ճանաչվել «Օփենհայմեր» ֆիլմը: Քրիստոֆեր Նոլանի ֆիլմին տրվել են արձանիկներ՝ լավագույն դրամայի, ռեժիսուրայի, տղամարդու դերի (Քիլիան Մըրֆի), երկրորդ պլանի (Ռոբերտ Դաունի կրտսեր) և սաունդթրեքի համար: Մրցանակակիր դերասաններ են ճանաչվել Էմմա Սթոունը («Դժբախտ թշվառները»), Լիլի Գլեդսթոունը («Ծաղկի լուսնի մարդասպանները»), Փոլ Ջամաթին և Դավայն Ջոյ Ռենդոլֆը («Լքվածները»): Հեռուստատեսային ոլորտում հաղթող են ճանաչվել «Ժառանգները» (դրամա), «Արջը» (կատակերգություն) և «Գզվռտոց» (մինի-սերիալ) սերիալները: Մրցանակակիրների ամբողջական ցուցակը ներկայացնում ենք ստորև՝ • Լավագույն ֆիլմ՝ դրամա «Օփենհայմեր» • Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն/մյուզիքլ «Դժբախտ թշվառները» • Լավագույն ռեժիսուրա Քրիստոֆեր Նոլան՝ «Օփենհայմեր» • Լավագույն դերասան՝ դրամա Քիլիան Մըրֆի՝ «Օփենհայմեր» • Լավագույն դերասանուհի՝ դրամա Լիլի Գլեդսթոուն՝ «Ծաղկի լուսնի մարդասպանները» • Լավագույն դերասան՝ կատակերգություն/մյուզիքլ Փոլ Ջամաթի՝ «Լքվածները» • Լավագույն դերասանուհի՝ կատակերգություն/մյուզիքլ Էմմա Սթոուն՝ «Դժբախտ թշվառները» • Երկրորդ պլանի լավագույն դերասան Ռոբերտ Դաունի կրտսեր՝ «Օփենհայմեր» • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի • Լավագույն սցենար • Լավագույն օտարալեզու ֆիլմ • Լավագույն անիմացիոն ֆիլմ «Տղան և թռչունը» • Լավագույն սաունդթրեք Լյուդվիգ Յորանսոն՝ «Օփենհայմեր» • Լավագույն երգ «What Was I Made For»՝ «Բարբի» • Լավագույն բյուջետային ձեռքբերում՝ ավելի քան $100 մլն «Բարբի» (հանձնվում է պրոդյուսերներին, այդ թվում՝ Մարգո Ռոբիին և Գրետա Գերվիգին) • Լավագույն հեռուստասերիալ՝ դրամա «Ժառանգները» • Լավագույն դերասանուհի հեռուստատեսային դրամայում Սառա Սնուկ՝ «Ժառանգները» • Լավագույն հեռուստատեսային դերասան՝ դրամա Քիրան Քալքին՝ «Ժառանգները» • Լավագույն սերիալ՝ կատակերգություն/մյուզիքլ «Արջ» • Լավագույն հեռուստատեսային դերասանուհի՝ կատակերգություն/մյուզիքլ Այո Էդեբիրի՝ «Արջ» • Լավագույն հեռուստատեսային դերասան՝ կատակերգություն/մյուզիքլ Ջերեմի Ալեն Ուայթ՝ «Արջ» • Լավագույն մինի սերիալ/հեռուստաֆիլմ/անթոլոգիա «Գզվռտոց» • Լավագույն դերասանուհի մինի սերիալում/հեռուստաֆիլմ/անթոլոգիա Ալի Վոնգ՝ «Գզվռտոց» • Լավագույն դերասան մինի սերիալում/հեռուստաֆիլմ/անթոլոգիա Սթիվեն Յան՝ «Գզվռտոց» • Հեռուստատեսային երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Էլիզաբեթ Դեբիկի՝ «Թագը» • Հեռուստատեսային երկրորդ պլանի լավագույն դերասան Մեթյու Մքֆեդիեն՝ «Ժառանգները» • Լավագույն ստեփնդ ափ կատակերգու Ռիքի Ջերվեյս՝ «Ռիքի Ջերվեյս. Արմագեդոն»: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
91228.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
23724.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
16523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
19023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
26720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
24219.10.2026, 15:00
