Ռուսաստանը ձախողում է կրում օդային գերազանցություն հաստատելու հարցում. բրիտանական հետախուզություն
![]() Օդային գերակայություն հաստատելու հարցում Ռուսաստանի ձախողումը վտանգում է նրա հաջողություններն Ուկրաինայի հարավում, ասում են բրիտանական հետախուզության պաշտոնյաները: «Դեկտեմբերի 22-ին պաշտպանության ուժերը (Ուկրաինա) խոցել են ռուսական 3 մարտական Սու-34 ինքնաթիռ։ Կորուստներից հետո Ռուսաստանը գրեթե ամբողջությամբ դադարեցրեց օդաչուների գործողությունները հարավում մինչև 2023 թվականի դեկտեմբերի վերջը։ Հավանականություն կա, որ օդային աջակցության բացակայությունն է հանգեցրել Ռուսաստանի ցամաքային զորքերի 18-րդ համակցված զինուժի ձախողմանը»,- ասվում է բրիտանական հետախուզության զեկույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության X սոցիալական ցանցում: Ինչպես նշվում է զեկույցում, «վերջին օրերին Ռուսաստանը կրկին ուժեղացրել է մարտավարական ավիահարվածները ծովափի շուրջը, բայց ավելի ցածր մակարդակով, քան մինչ ինքնաթիռները խոցելը։ Սա նաև ցույց է տալիս, որ ռուս-ուկրաինական պատերազմի վաղ փուլերում օդային գերազանցություն հաստատելու՝ Ռուսաստանի ձախողումը շարունակում է խաթարել նրանց ամենօրյա գործողությունները»: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
