Աղավնոյի կոթողները կանգնեցվել են «Եռաբլուր»-ում
![]() Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող հարթակը հայտնում է. «Սույն թվականի դեկտեմբերի 23-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղադրվել են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղից տեղափոխված ժամանակակից խաչքարը և հուշատախտակները։ Նշենք, որ դրանք տարհանվել են 2022 թվականի օգոստոս ամսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Բերձոր քաղաքն ու հարակից Աղավնո և Ներքին Սուս գյուղերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ժամանակակից խաչքարը գտնվում էր Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցու կողքին, որը, համաձայն վրայի արձանագրության, տեղադրվել էր Ռեջեքեյան Վահրամի և Էրմանսի հիշատակին: Եկեղեցուն կից էր գտնվում նաև հարակից տարածքների ինքնապաշտպանության և ազատագրման համար մղված մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը: Այն կազմված է չորս քարե սալիկներից, որոնց վերին հատվածում փորագրված է «Նրանք հավերժ մեզ հետ են», ներքևի հատվածում՝ զոհված ազատամարտիկների անունները»։ |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
