Եվրոմիությունը մտադիր է ազատազրկում սահմանել հակառուսական պատժամիջոցները խախտելու համար
![]() ԵՄ իշխանությունները մտադիր են 5 կամ ավելի տարով ազատազրկում սահմանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների միտումնավոր խախտման համար։ Բացի այդ, պատժամիջոցների ռեժիմը խախտողներին առաջարկվում է պատժել տուգանքներով։ Ըստ Բրյուսելի, նոր հրահանգը պարտավորեցնում է ԵՄ երկրներին՝ որպես քրեական հանցագործություն սահմանել փաստաթղթում թվարկված մի շարք գործողություններ։ Առաջարկվում է նաև պատժել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների առևտրով զբաղվելու, ինչպես նաև սահմանափակումների տակ գտնվող պետությունների կամ կազմակերպությունների հետ գործարքներ կնքելու համար: ԵՄ երկրներն ստիպված կլինեն պատժել պատժամիջոցները խախտողներին նվազագույնը մեկ տարվա ազատազրկմամբ: Պատիժը կարող է հասնել հինգ տարվա կամ նույնիսկ ավելիի, եթե ԵՄ երկրների իշխանությունները որոշեն կիրառել ավելի խիստ պատիժներ նախատեսող օրենք։ Դեկտեմբերի 5-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ստորագրել են միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին հռչակագիրը։ Մասնավորապես, երկրները համաձայնել են, որ անձանց միակողմանի հարկադրանքի միջոցներից խուսափելը կամ նման միջոցների շրջանցումը, ինչպիսիք են պատժամիջոցները, հիմք չեն հանդիսանում այդ անձանց արտահանձնման համար։ |

«Մաքսային «կանաչ ուղու» լիարժեք գործարկումն առաջնահերթություն է»․ Դավիթ Անանյան
126Երեկ, 15:48
«ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացնի առևտրային խոչընդոտները»․ Պուտին (տեսանյութ)
203Երեկ, 11:42
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
48808.10.2026, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
12208.10.2026, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
56007.10.2026, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
60206.10.2026, 17:06
