Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

Արգենտինան չի միանա BRICS-ին

1442
Հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ., 23:18
Արգենտինան չի միանա BRICS-ին

Արգենտինան չի միանա BRICS-ին, հայտարարել է այդ երկրի ապագա արտգործնախարար Դիանա Մոնդինոն X սոցիալական ցանցում։
Հինգշաբթի ավելի վաղ նա Infobae լրատվական պորտալին ասել էր, որ Արգենտինան ի վիճակի չէ վճարել BRICS նոր զարգացման բանկին միանալու վճարը:
Արգենտինային, ինչպես նաև Եգիպտոսին, Իրանին, Եթովպիային, ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային 2024 թվականի հունվարի 1-ից BRICS անդամ դառնալու հրավերի մասին հայտարարվել էր կազմակերպության՝ օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովում։ Որպես նախագահի թեկնածու՝ Արգենտինայի այժմ ընտրված առաջնորդ Խավիեր Մայլին բազմիցս դեմ է արտահայտվել Արգենտինայի՝ BRICS-ին միանալուն: