Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Կրեմլը մեկնաբանել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունը

581
Հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ., 14:54
Կրեմլը մեկնաբանել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունը

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունը։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են ռազմական ոլորտում 2023-2024թթ. համագործակցության ծրագիր։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է գտնում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք։ Եվ, անշուշտ, Հայաստանը բարեկամ և դաշնակից երկիր է։ Եվ մենք կշարունակենք մեր դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը։