Գերմանիայի նախագահը մեկնում է Իսրայել՝ ի նշան համերաշխության
![]() Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին նախատեսված՝ Իսրայել իր այցի նպատակն է համերաշխություն հայտնել ահաբեկչական ագրեսիայի դեմ ինքնապաշտպանվող պետությանը։ «Մեկնել Իսրայել հիմա՞, այո, հենց հիմա»,- շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին, տեսաուղերձում ասել է Գերմանիայի ղեկավարը։ Գերմանիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ նոյեմբերի 26-ին և 27-ին պաշտոնական այցով կմեկնի Իսրայել, Օման և Կատար։ Իսրայել այցի ծրագիրը ներառում է հանդիպում երկրի նախագահ Իսահակ Հերցոգի հետ, ինչպես նաև մասնակցություն Իսրայելի հարավում և Արևելյան Երուսաղեմում քաղաքական իրադարձություններին և բանակցություններին։ Շտայնմայերը Իսրայել ուղևորությունն անվանում է «դժվարին», բայց «անհրաժեշտ»: «Ես գնում եմ Իսրայել, որն իրեն պաշտպանում է, նա պայքարում է իր գոյության համար, Իսրայել, որն ավելի ու ավելի է ենթարկվում միջազգային քննադատության հենց այդ ինքնապաշտպանության համար»,- ընդգծել է Գերմանիայի նախագահը։ Նրա խոսքով, 75 տարի առաջ իր հիմնադրումից ի վեր Իսրայել պետությունը երբեք «նման խորը վերք չի ստացել», ինչպես հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից Իսրայելի վրա իրականացված լայնածավալ հարձակման օրը։ «Հոլոքոստից հետո այդքան շատ հրեաներ չեն սպանվել մեկ օրում: Երբեք Իսրայելի գոյությունը՝ որպես հրեաների ապահով տուն, այսքան վտանգված չի եղել»,- ասել է գերմանական պետության ղեկավարը: «Ոչ ոք չի կարող մերժել Իսրայելի՝ ահաբեկչության դեմ վճռականորեն պայքարելու իրավունքը»,- ընդգծել է Շտայնմայերը։ Միաժամանակ նա նշել է, որ այս պայքարի ընթացքում անզեն խաղաղ բնակիչները նույնպես հսկայական տառապանքներ են կրում։ Բեռլինն ակնկալում է, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն խաղաղ բնակիչներին պաշտպանելու և նրանց անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, ասել է գերմանական պետության ղեկավարը։ Շտայնմայերը Համասի մասին Այնուամենայնիվ, նա նշել է, որ Համաս իսլամիստական շարժումը չի կարող համարվել «ազատագրական կազմակերպություն, որը պայքարում է հանուն պաղեստինցիների շահերի»։ «Դա ավելի շուտ ահաբեկչական կազմակերպություն է, որը ցանկանում է ոչնչացնել Իսրայելը և միևնույն ժամանակ ցինիկաբար տանջում է պաղեստինյան ժողովրդին»,- հայտարարել է Գերմանիայի նախագահը։ Խոսելով պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի ապագայի մասին՝ Շտայնմայերը կողմ է արտահայտվել երկու պետությունների կոնցեպտին։ «Նման լուծումը պետք է հիմնված լինի երկու սկզբունքների վրա՝ ավելի շատ անվտանգություն Իսրայելի համար և ավելի շատ հեռանկարներ պաղեստինցիների ապագայի համար»,- պարզաբանել է նա։ «Պաղեստինցիները պետք է կիրառեն իրենց քաղաքական ինքնորոշման իրավունքը և ապրեն արժանապատիվ, ազատ ու խաղաղ իրենց հարևանների հետ»,- հավելել է Շտայնմայերը։ |

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայում կհանդիպի Ժան-Նոել Բարոյի հետ
3819:24
«Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել»․ Նազելի Բաղդասարյան
9024.04.2026, 13:48
«ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով»․ ԱԳՆ
50024.04.2026, 11:18
«Մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը»․ Գարեգին Բ
8524.04.2026, 10:36
«Չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13924.04.2026, 09:18
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը համարում է անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
48323.04.2026, 23:03
