Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.

«Եվրոպայում հակամարտության աստիճանն ամեն ամիս ավելանում է». Մասք

1781
Ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ., 11:00
«Եվրոպայում հակամարտության աստիճանն ամեն ամիս ավելանում է». Մասք

Եվրոպայում հակամարտության աստիճանն ամեն տարի, եթե ոչ ամեն ամիս, ավելանում է, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ամերիկացի գործարար Իլոն Մասքը:

Այդպիսով նա պատասխանել է լրագրող Յան Մայլզ Չեոնգին՝ գնահատական տալով Դուբլինում ավելի վաղ սկսված անկարգություններին: Նոյեմբերի 23-ին հայտնի էր դարձել Դուբլինի կենտրոնում անցորդների վրա դանակով զինված տղամարդու հարձակման մասին:

Ավելի ուշ հաղորդվել էր, որ Իռլանդիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով բախումներ են սկսվել ուժայինների հետ: Անկարգությունների մասնակիցները հրկիզել են պարեկային ծառայության ավտոմեքենաներից մեկը:

Հոկտեմբերի 28-ին Մասքը հայտարարել էր, որ Եվրոպան շարժվում է դեպի քաղաքացիական պատերազմ: