Գերմանիան Ուկրաինային ռազմական տեխնիկա և արկեր կփոխանցի
![]() Գերմանիան Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթը կփոխանցի. այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 22-ին, իր կայքում հայտնել է Գերմանիայի կառավարությունը։ Ինչպես ասվում է հաղորդագրությունից, Ուկրաինայի զինված ուժերը կստանան 20 Marder հետևակի մարտական մեքենա՝ զինամթերքով, 2380 հատ 155 մմ հրանոթ, Wisent 1 ականազերծման մեքենա, 2428 կրիպտո ծածկագրված կապի սարքավորումներ, ինչպես նաև Warthog զրահապատ շտապօգնության մեքենաներ, տրանսպորտային միջոցներ, միկրոավտոբուսներ, բեռնատարներ և սովորական շտապօգնության մեքենաներ: Մինչ այս պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն Ուկրաինային օգնության 17-րդ՝ Ռամշտեյնի համաժողովում խոստացել էր նաև մատակարարել IRIS-T SLM հակաօդային պաշտպանության համակարգի չորս լրացուցիչ ստորաբաժանում, որոնց տեղափոխումը նախատեսվում է 2025թ., ինչպես նաև 155 մմ տրամաչափի 20 հազար հրանոթ և հակատանկային ական։ Գերմանիայի՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,3 միլիարդ եվրո։ Պիստորիուսը նաև ընդգծել է, որ Գերմանիան կշարունակի մնալ Ուկրաինայի կողքին «ինչպես հիմա, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում»։ Ուկրաինային ռազմական օգնության ապագան Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Միտկո Մյուլերը պատասխանել է DW-ի հարցին Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Նրա խոսքով՝ Պիստորիուսի կողմից արդեն իսկ խոստացված մատակարարումները կվճարվեն։ Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել այլ միջոցների մասին, որոնք նախատեսվում է հատկացնել Կիևին օգնելու համար մինչև հաջորդ տարվա բյուջեի ընդունումը. «Ինչպես գիտեք, հաջորդ տարվա բյուջեի պլանավորումը դեռ ավարտված չէ, խորհրդարանական ընթացակարգը դեռ շարունակվում է»,- բացատրեց Մյուլլերը: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
