Իսրայելի պաշտպանության բանակը կալանավորել է Ալ-Շիֆա հիվանդանոցի տնօրենին
![]() Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) ձերբակալել է Գազայի հատվածի ամենամեծ՝ «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն Մուհամմադ Աբու Սալմիին և նրա մի քանի աշխատակիցների, ովքեր կասկածվում են ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հետ համագործակցելու համար, հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ին, հաղորդել է The Jerusalem Post թերթը: «ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումն օգտագործել է բազմաթիվ ռեսուրսներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիա, որպեսզի ամրացնի իր թունելները, որոնք կառուցել է հիվանդանոցի տակ: Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը ռազմական իրեր է պահում հիվանդանոցում և նրա անմիջական հարևանությամբ»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակը: Ըստ Իսրայելի, հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ահաբեկչական խմբավորումը «հիվանդանոցն օգտագործել է՝ որպես ապահով ապաստարան իր ահաբեկչական ուժերի համար և նույնիսկ այնտեղ է բերել հարձակման օրն առևանգված իսրայելցի պատանդներին»։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
