Ֆինլանդիան կփակի Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը, բացի մեկից
![]() Ֆինլանդիան որոշել է մինչև փետրվարի 23-ը փակել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր սահմանային անցակետերը, բացառությամբ ամենահյուսիսային Ռայա-Ջոսեպպիի անցակետի։ BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Փեթերի Օրփոն։ Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը անցակետերը փակ կլինեն։ Հարկ է նշել, որ նոյեմբերին ավելի քան 600 մարդ, առանց ԵՄ վավեր ճամփորդական փաստաթղթերի, մտել է Ֆինլանդիա Ռուսաստանի տարածքով, ինչի հետևանքով Հելսինկին փակել է մի քանի սահմանային անցակետեր և մեղադրել Մոսկվային անօրինական կերպով միգրանտներ երկիր տեղափոխելու մեջ: Կրեմլը հերքում է մեղադրանքները։ Ըստ միգրացիոն իշխանությունների, ապաստան հայցողները գալիս են տարբեր երկրներից, այդ թվում՝ Եմենից, Աֆղանստանից, Քենիայից, Մարոկկոյից, Պակիստանից, Սոմալիից և Սիրիայից, հիշեցնում է Reuters-ը։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
