Փաշինյանը հայտարարեց` Սնուփ Դոգին կանչում են Հայաստանի անվան համար
![]() Քաղաքապետարանի դիմաց այսօր կայացած հանրահավաքի բեմից վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Մշակութային կյանքը եռում է Երևանում։ Սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալիք՝ Սնուփ Դոգի համերգն էլ դրա վկայություններից մեկն է»։ ՔՊ-ի նախընտրական հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև հարցին՝ ինչու՞ է կառավարությունը 6 միլիոն դոլար հատկացնում՝ այդ համերգի կազմակերպման համար։ «Մենք ասում ենք՝ մենք 3000 տարվա ժողովուրդ ենք, 3000 տարվա պետություն ենք։ Իսկ որևէ մեկը վիճակագրություն արե՞լ է՝ «Հայաստան» բառը աշխարհի բնակչության քանի՞ տոկոսը գիտի։ Եվ այո, այդ թվում՝ դրա համար ենք անում։ Երբ որ նման մասշտաբի աստղերի համերգ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստան անունը շրջանառվում է աշխարհում, երիտասարդության շրջանում, սոցիալական ցանցերում։ Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել»,- ասաց Փաշինյանը։ |

«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
168Երեկ, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
51607.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
35802.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
83301.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
16829.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
39723.09.2026, 11:48
