Սպիտակ տունը կհայտարարի աղքատացված ուրանի արկեր Ուկրաինային փոխանցելու մասին. Politico
![]() Սպիտակ տունը չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին, մտադիր է հայտարարել, որ առաջին անգամ Ուկրաինա կուղարկի աղքատացված ուրանի արկեր՝ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ամերիկացի բանիմաց պաշտոնյային։ Բայդենի վարչակազմն առաջին անգամ Ուկրաինա կուղարկի վիճահարույց աղքատացված ուրանի զինամթերք՝ որպես նոր օգնության փաթեթի մաս, որը կհայտարարվի չորեքշաբթի: Հարկ է նշել, որ ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ամերիկյան նախագահի վարչակազմն այս շաբաթ նախատեսում է առաջին անգամ հայտարարել, որ ծրագրում է Կիև տեղափոխել աղքատացված ուրանով արկեր։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ի առավոտյան Կիև է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Իր այցի ընթացքում նա հայտարարեց, որ Վաշինգթոնը 1 միլիարդ դոլար կհատկացնի Կիևին օգնելու համար՝ որպես հաջորդ օգնության մաս։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
