Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2026 թ.

Բլինքենը Կիև է ժամանել «լավ լուրով»

1535
Չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2023 թ., 12:48
Բլինքենը Կիև է ժամանել «լավ լուրով»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 6-ին Կիև կատարած այցի ընթացքում կհայտարարի Ուկրաինային ավելի քան մեկ միլիարդ դոլարի նոր օգնության մասին, հայտնում է CNN-ը։

Հրատարակության տվյալներով՝ Կիև կատարած այցի ընթացքում Բլինքենը կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

«Այցի ընթացքում պետքարտուղարը կհայտարարի նաև ավելի քան 1 միլիարդ դոլարի ֆինանսավորման մասին»,- ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ: