«Հանրապետության պետական բյուջեի հաշվին ոչ ոք չի կարող ոչ մեկին հրավիրել, իրավունք չունի». Թամար Հովհաննիսյան
![]() Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սնուպ Դոգգի՝ $23 միլիոնանոց այցելությունը առիթ է հայաստանյան հարկատուներին հասկանալու, որ պետական բյուջեն, որը գոյանում է յուրաքանչյուրի հարկերից երկրի ղեկավարը իր քմահաճույքով ծախսելու իրավունք չունի, ասենք՝ իր որդու Աշոտիկի տարեդարձին նվեր անի, թեպետ ուրիշի հաշվին ապրելը հին հայկական «ադաթ» է։ Բացի այդ, աշխարհի ոչ մի հետամնաց պուճախում անգամ պետական բյուջեով ոչ մի երգիչ կամ ելույթ ունեցող չեն հրավիրում։ Կան ընկերություններ, որոնք կոչված են դա անելու։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ոչ ոք չի կարող ոչ մեկին հրավիրել, իրավունք չունի։ Ոչ նախկին, ոչ ներկա, ոչ էլ ապագա։ Խնդիրն այն է, որ մինչ օրս այս հանգամանքը հայտնի չէ ՀՀ քաղաքացուն։ Աղբյուրը` Թամար Հովհաննիսյան |

«Իմ կյանքի արժեքներն ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում». Սիրուշոն՝ Նիկոլ Փաշինյանին
15826.08.2026, 20:18
Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում անսպասելիորեն չեղարկվել է
34524.08.2026, 22:52
«2017 թվականից իմ կողքին տղամարդ չկա». Ջուս
11724.08.2026, 10:12
«Ասում էին՝ իբր ես տղամարդ եմ». Ջուս
12124.08.2026, 09:54
«Եվրոտեսիլ 2027»-ը կանցկացվի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում
98913.08.2026, 22:19
Spotify-ն նշանակ կսահմանի ԱԲ արտիստների համար և կբացառի նրանց ավտոմատ առաջարկությունների ցանկից
71411.08.2026, 20:41
