Նիգերը մնացել է առանց եվրոպական օգնության
![]() Եվրոմիությունը ժամանակավորապես դադարեցրել է Նիգերին ֆինանսական աջակցություն տրամադրելը, հայտնում է Reuters-ը։ «Բյուջետային աջակցության անհապաղ չեղարկումից բացի, անվտանգության ոլորտում համագործակցության բոլոր գործողությունները կասեցվում են անորոշ ժամանակով և որոշումն անմիջապես ուժի մեջ է մտնում»,- ասել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ն Նիգերին սպառնացել է անել նույնը, ինչ Եվրոմիությունը։ Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումը և նրա կինը ձերբակալվել են իրենց իսկ պահակախմբի կողմից Ավելի վաղ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն չի ճանաչում հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ապստամբների օրինականությունը։ Հուլիսի 27-ի գիշերը երկրի զինված ուժերը դադարեցրել են երկրի բոլոր պետական կառույցների աշխատանքը, պարետային ժամ սահմանել ու փակել սահմանները։ Միևնույն ժամանակ Նիգերի ապստամբները երաշխավորում էին տեղահանված կառավարության ֆիզիկական անձեռնմխելիությունը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
