Նիգերի նախագահը ձերբակալվել է իր իսկ անվտանգության աշխատակիցների կողմից
![]() Նիգերի նախագահական գվարդիան ձերբակալել է պետության ղեկավար Մուհամեդ Բազումին։ Նիգերի բանակը, ըստ նախագահի գրասենյակի, չի աջակցել աֆրիկյան երկրի ղեկավարի պահակախմբի ապստամբությանը։ Հաղորդվում է, որ Բազումը վերջերս քննարկում էր նախագահական գվարդիայի հրամանատար, գեներալ Օմար Չիանիին աշխատանքից ազատելու հարցը: Նախագահի գրասենյակը X-ում (Twitter) հայտնել է, որ առանձին պահակախումբը «ապստամբություն է սկսել՝ ապարդյուն փորձելով ստանալ Ազգային զինված ուժերի և Ազգային գվարդիայի աջակցությունը»։ Նշվում է, որ բանակը պատրաստ է հարձակվել ապստամբների վրա: Նախագահականից հայտնել են նաև, որ Բազումի և նրա ընտանիքի ինքնազգացողությունը լավ է։ Մուհամեդ Բազումը նախագահ է ընտրվել 2021 թվականին։ Նախորդ նախագահի՝ Մահամադու Իսսուֆուի օրոք աշխատել է՝ որպես ներքին գործերի և արտաքին գործերի նախարարության ղեկավար։ Նա հաղթել է ընտրություններում և գլխավորել Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկը և «ամենաշատ հեղաշրջումների ենթարկված» երկիրը։ |

«Դատապարտյալների փոխանցման և վարչապետի լիազորությունների հետ կապված՝ գործում են հստակ մեխանիզմներ»․ Հրայր Կամենդատյան
12203:06
«Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ․ առաջիկայում սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը»․ Արա Պողոսյան
13200:30
«Միջոցներ ենք ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար»․ ԿԸՀ
12700:18
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ համաձայնության է եկել ռուսական դիզվառելիքի ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարման վերաբերյալ
18300:06
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին
117Երեկ, 23:54
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարին
116Երեկ, 23:18
