«Ազովի»՝ Ուկրաինա վերադարձած հրամանատարները մտադիր են կրկին մասնակցել ռազմական գործողություններին
![]() Հուլիսի 8-ին Ուկրաինա վերադարձած՝ «Ազովստալի» պաշտպանների հրամանատարները պատրաստվում են կրկին մասնակցել մարտական գործողություններին։ Այս մասին Լվովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազովի գնդի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն: Այստեղ զինվորականները ժամանել են Թուրքիայից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միասին։ «Խորապես համոզված եմ, որ բանակը թիմային աշխատանք է, և այսօրվանից մենք միասին կշարունակենք պայքարը, մեր խոսքն անպայման կասենք մարտում, ամենակարևորն այն է, որ ուկրաինական բանակը գրավել է ռազմավարական նախաձեռնությունն առաջնագծում և մենք ամեն օր առաջ ենք շարժվում»,- ասել է Պրոկոպենկոն։ «Մենք վերադարձել ենք և կշարունակենք կատարել մեր աշխատանքը»,- իր հերթին ասել է Ազովի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը։ Հուլիսի 8-ին հայտնի է դարձել Մարիուպոլում «Ազովստալի» պաշտպանության հրամանատարների՝ հայրենիք վերադարձի մասին։ 5 ուկրաինացի զինծառայողներ նույն ինքնաթիռով ժամանել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ստամբուլից։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
