«Պայմանները խախտվել են թե՛ ուկրաինական, թե՛ թուրքական կողմից». Կրեմլը զայրացել է
![]() Ռուսաստանին չեն ծանուցել «Ազովի» գումարտակի հինգ հրամանատարներին Ուկրաինա տեղափոխելու մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ համաձայնագրի համաձայն՝ նրանք պետք է մնային Թուրքիայում մինչև պատերազմի ավարտը։ «Ազովի ղեկավարների վերադարձը Թուրքիայից Ուկրաինա ոչ այլ ինչ է, քան գոյություն ունեցող պայմանագրերի պայմանների ուղղակի խախտում։ Ավելին, այս դեպքում պայմանները խախտվել են թե՛ ուկրաինական, թե՛ թուրքական կողմից»,- ռուսական լրատվամիջոցներին ասել է Կրեմլի խոսնակը։ «Մեզ ոչ ոք այդ մասին չի տեղեկացրել»,- հավելել է Պեսկովը՝ մատնանշելով, որ պայմանավորվածությունները խախտելով՝ «Ազովի» հրամանատարներին Ուկրաինային արտահանձնելու որոշումն «ուղղակիորեն կապված է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ձախողումների հետ»։ Միաժամանակ նա հավելել է, որ Թուրքիան մեծ ճնշման տակ է գտնվում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, ինչի կապակցությամբ երկիրը «համերաշխություն է ցուցաբերում դաշինքի հետ»։ «Ռուսաստանը շատ լավ հասկանում է ամեն ինչ»,- ասել է խոսնակը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ հուլիսի 8-ին, հայտարարել է Թուրքիայից Ազովի հինգ հրամանատարների վերադարձի մասին, որոնց անձամբ է դիմավորել օդանավակայանում։ Նրանք Թուրքիա են ուղարկվել 2022 թվականի սեպտեմբերին՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակման շրջանակներում։ Ուկրաինան հայտնել է 215 մարդու վերադարձի մասին, այդ թվում՝ Ազովի գումարտակի հրամանատարների։ Ինչպես ասել է Վլադիմիր Զելենսկին, նրանցից հինգը պետք է մնան Թուրքիայում մինչև ռազմական գործողությունների ավարտը՝ համաձայն գործարքի պայմանների։ Պատճառները, թե ինչու են հրամանատարները ժամկետից շուտ վերադարձել Ուկրաինա, Ուկրաինայի ղեկավարը չի նշել։ Թուրքական կողմը չի մեկնաբանել իրավիճակը։ Ուկրաինայի նախագահի կայքում նշվում է, որ «թուրքական կողմի հետ բանակցությունների արդյունքներով Ուկրաինան Ազովստալի ռազմական պաշտպաններին վերադարձրել է հայրենիք։ Աղբյուրը` ria.ru |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
