Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը դատապարտել է փաստաբանների նկատմամբ բռնությունները
![]() Օրեր առաջ ՀՀ փաստաբանների պալատը դիմել է միջազգային գործընկերներին՝ վերջինների ուշադրությունը հրավիրելով Հայաստանում ոստիկանության աշխատակիցների կողմից փաստաբանին բռնության ենթարկվելու դեպքին: Ի պատասխան, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE), անդրադառնալով 2023թ. ընթացքում տեղի ունեցած երկու դեպքերին, խստորեն դատապարտել է փաստաբանների նկատմամբ բռնություններն ու կոչով դիմել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին: Գրության մեջ մասնավորապես նշված է. «Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը խստորեն դատապարտում է վերոհիշյալ փաստաբանների նկատմամբ բռնության այս գործողությունները, և հորդորում է Ձերդ գերազանցությանը անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու այդ բռնության դեպքերի լիարժեք և անաչառ քննությունը՝ պատասխանատուներին միջազգային չափանիշներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Ի լրումն, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը ցանկանում է հիշեցնել, որ բոլոր փաստաբանները պետք է կարողանան կատարել իրենց մասնագիտական պարտականությունները՝ չվախենալով հաշվեհարդարից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ ոտնձգություններից՝ պահպանելու արդարադատության իրականացման և օրենքի գերակայության անկախությունն ու ամբողջականությունը»,- ասված է ՀՀ նախագահին ուղղված ուղերձում: Աղբյուրը` ՀՀ փաստաբանների պալատ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
