Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Տարակուսելի է միջազգային կառույցների լռությունը՝ փաստաբանների նկատմամբ բռնություններին». Սիմոն Բաբայան

633
Երեքշաբթի, 13 հունիսի, 2023 թ., 11:36
«Տարակուսելի է միջազգային կառույցների լռությունը՝ փաստաբանների նկատմամբ բռնություններին». Սիմոն Բաբայան

«Վերջին տարիներին նմանատիպ ինտենսիվությամբ դեպքեր չենք ունեցել, կարծես վերադառնում ենք 90-ականներ: Երևույթն անթույլատրելի է, փաստաբանական համայնքը համարժեք արձագանքելու է»,- Ոստիկանությունում փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին անդրադառնալով՝ ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ հավելելով, որ դեպքի հետ կապված տարակուսելի է նաև միջազգային կառույցների վարքագիծը:

Հիշեցնենք՝ նախօրեին Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության: