ԱՄՆ-ն ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ վերսկսել է միջուկային մարտագլխիկների արտադրությունը
![]() Ռուսական կողմից պարբերաբար հնչող միջուկային սպառնալիքների և Ռազմավարական սպառազինությունների՝ միակ մնացած պայմանագրից նրա փաստացի դուրս գալու ֆոնին ԱՄՆ-ն վերսկսում է պլուտոնիումի լայնածավալ արտադրությունը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ ԱՄՆ-ն 2023 թվականին կթողարկի տասնյակ նոր միջուկային մարտագլխիկներ, հայտարարել է Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA): Նախատեսվում է նաև շարունակել աշխատանքը Եվրոպայում տեղակայված B61-12 միջուկային ռումբերի ծառայության ժամկետի երկարացման և սուզանավերի վրա տեղակայված Trident II միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մարտագլխիկների արդիականացման ուղղությամբ։ Պլուտոնիումի լիցքերի լայնածավալ արտադրությունը դադարեցվեց ԱՄՆ-ում 1989-ին, կարճ ժամանակ առաջ, նախքան Վաշինգթոնը և Մոսկվան համաձայնեցին կրճատել միջուկային զինանոցը և ստորագրեցին Ռազմավարական հարձակողական սպառազինությունների առաջին պայմանագիրը, որն արգելում էր յուրաքանչյուր երկրի ունենալ ավելի քան 6000 մարտագլխիկ: Պլուտոնիումի արդյունաբերությունը վերագործարկելու համար ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել Լոս Ալամոսի լաբորատորիան, որտեղ 1940-ականներին ստեղծվել է առաջին միջուկային ռումբը՝ Ռոբերտ Օփենհայմերի ղեկավարությամբ։ Հաստատությունը, որը գտնվում է Նյու Մեքսիկոյում, կարտադրի տարեկան 30 պլուտոնիումի լիցք։ Եվս 50-ն իշխանությունները մտադիր են արտադրել Սավաննա գետի ազգային լաբորատորիայում, որը նախկինում զբաղվում էր միջուկային զենքի ապաակտիվացման հարցերով: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
