Պուտինը կասեցրեց Ռուսաստանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ կնքած միջուկային պայմանագրին
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրն օրենք է ստորագրել, որը կասեցնում է Մոսկվայի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին (START-3). սա երկու պետությունների ռազմավարական միջուկային զինանոցը սահմանափակող վերջին համաձայնագիրն էր։ START-3 պայմանագիրը փաստացի չի պարունակում դրույթ դրա գործունեության «կասեցման» համար, փոխարենը կա միայն կետ կողմերից մեկի կողմից հնարավոր դուրս գալու մասին, եթե նա «որոշի, որ արտառոց իրադարձություններով կապված բարդացել է իր գերակա շահերի իրականացումը»։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի հայտարարությունից հետո ՌԴ խորհրդարանը փետրվարի 22-ի նիստում կողմ քվեարկեց օրենքին, որը դադարեցնում է Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ է արել վերանայել START պայմանագրին իր մասնակցությունը դադարեցնելու որոշումը, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դա անվանել է «մեծ սխալ»։ Ռուսական կողմը մեղադրում է ԱՄՆ-ին START-3 պայմանագիրը կասեցնելու որոշման մեջ և վստահեցնում, որ չի պատրաստվում ավելացնել սեփական միջուկային զինանոցն այդ առումով։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
