ՌԴ-ն դուրս եկավ Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրից. ԱՄՆ-ի արձագանքը
![]() ԱՄՆ-ն ափսոսում է Վլադիմիր Պուտինի որոշման համար, ըստ որի, դադարեցվում է Ռուսաստանի մասնակցությունը Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին (START-Strategic Arms Limitation Treaty): ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունը «անպատասխանատու» է որակել։ «START-ին մասնակցությունը կասեցնելու մասին Ռուսաստանի հայտարարությունը անպատասխանատու է և խորը ափսոսանք է առաջացնում։ Մենք ուշադիր հետևելու ենք, թե ինչ է իրականում անում Ռուսաստանը,- նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։- Մենք, իհարկե, կհամոզվենք, որ ամեն դեպքում պատշաճ կերպով գործենք՝ ապահովելու մեր երկրի և մեր դաշնակիցների անվտանգությունը»։ Բլինքենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական զենքի սահմանափակումների մասին քննարկումը՝ անկախ երկրների միջև երկկողմ հարաբերությունների վիճակից և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից։ Նա հավելել է, որ միջուկային խոշոր տերությունները պետք է «պատասխանատու կերպով վարվեն»։ Իր հերթին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ ոչ ոք չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա՝ մեկնաբանելով Պուտինի խոսքերը, թե Ուկրաինայում հակամարտությունը ծավալվում է Արևմուտքի մեղքով։ «Որոշակի անհեթեթություն կա այն մտքի մեջ, որ Ռուսաստանը գտնվում է Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի ռազմական սպառնալիքի տակ», - մեջբերում է Սալիվանի խոսքերը Financial Times-ը: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղղված իր ելույթի ժամանակ։ Նա պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմին» կոչ է արել պատրաստակամություն ապահովել ռուսական միջուկային զենքի փորձարկման համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունը, այն անվանել է «միջուկային զսպման համակարգի փլուզում»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
