«Այս նկարի գաղտնազերծված պատմությունը պակաս զարմանալի չէ». Հովիկ Չարխչյան
![]() Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Փոքր-ինչ տարօրինակ լուսանկար է, այնպես չէ՞. Դերասան Ազատ Շերենցը՝ ձիու վրա: Իսկ այս նկարի գաղտնազերծված պատմությունը պակաս զարմանալի չէ: Պարզվում է՝ Շերենցը պիտի խաղար ռեժիսոր Էդմոն Քյոսայանի «Հուսո աստղ» («Մխիթար Սպարապետ») կինոնկարում ու պիտի մարմնավորեր Բայանդուրի կերպարը: Իսկ քանի դեռ ֆիլմի նկարահանման աշխատանքները չէին մեկնարկել, ռեժիսորը կարգադրել էր բոլոր դերասաններին պարբերաբար ներկայանալ Երևանի ձիարշավարան և օրը մի քանի ժամ տրամադրել ձիավարության հմտությունների յուրացմանը: Եվ ահա Շերենցն էլ՝ մյուսների օրինակով, պարապում էր՝ սկզբում «տանջելով» «Ֆրազյոր», ապա «Պամիր» անուններով նժույգներին: Աղբյուրը` Հովիկ Չարխչյան |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06

