«Դավաճանության հետ գործ ունենք». Հրանտ Բագրատյան
![]() «Մենք պիտի շտապենք, ժողովո՛ւրդ: Ինքն ասում է՝ բանակը փոխարինում եմ սահմանապահ զորքով: Մենք ունենք 1400 կմ սահմանագիծ՝ Ադրբեջանի հետ: Կմ-ի վրա 20 զինվոր դնելու դեպքում՝ մեզ պետք ա 40 հազար, պրծավ բանակը, այսինքն՝ եթե բանակը տալիս ենք ԱԱԾ-ին, ուրեմն բանակ չպտի մնա»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ասուլիսում նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: «Ինչի՞ ԱԱԾ-ին, նախ ԱԱԾ-ն ունի քսան անգամ պակաս անձնակազմ, քան բանակը: Բոլորին տանում ես ԱԱԾ, բանակ չպտի մնա՞: Հաջորդը, ինքը պրոբլեմ ունի: Ալիևը պահանջում ա՝ դիմացս ուժ մի դիր, իսկ ինքը երբ զինվորներին ասում ա՝ Վարդենիսից, բանից, իջեք, ոմանք չեն իջնում, իսկ ԱԱԾ-ն կիջնի. հասկացե՛ք սա... Մաքուր դավաճանության հետ գործ ունենք, պայմանավորվածության հետ»,- հավելել է նախկին վարչապետը: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ադրբեջանական կողմին տեղեկացրել են, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերն ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը: Սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված: |

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
6209:38
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
4609:36
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
4809:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3709:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
6109:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
17202:06
