Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը կարող է սահմանափակվել
![]() 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունից ռուսական շուկա կաթնամթերքի մատակարարումների ծավալների ավելացման կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» աշխատանքներ է իրականացրել՝ պարզելու աճի պատճառները։ Այս մասին նշվում է կառույցի հայտարարության մեջ։ Հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։ «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից 2023 թվականի մարտի 20-ից մարտի 24-ը անցկացված ստուգման ընթացքում այս փաստը հաստատվել է։ Բացի այդ, արտադրական գործընթացում հայ արտադրողներին թույլատրվում է օգտագործել հումք իրանական ձեռնարկություններից, որոնք իրավունք չունեն մատակարարել Ռուսաստան։ «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրանքով կասեցնել երկու ստուգված ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը։ «Ռոսսելխոզնադզորը» տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
